Նորություններ

Արգելոց՝ մութ երկնքի տակ

Ուշագրավ 2016-06-28

Մեր մոլորակում արդեն իսկ գոյություն ունի այնպիսի գոտի, որտեղ թե՛ աստղագետները, թե՛ զբոսաշրջիկները կարող են դիտել աստղերին` չվախենալով լուսային աղտոտումից:
Վերջինս տարածքի բնական լուսավորության խախտումն է լույսի արհեստական աղբյուրների գործելու հետևանքով: Նշված հատուկ գոտու կարգավիճակն ստացել է Տիբեթում ավելի քան 2500 քառ. կմ հողատարածք՝ մութ երկնքի տակ տարածվող:
 
Պահպանվող գոտու ստեղծումը հնարավոր է դարձել գիտնականների ջանքերի շնորհիվ: Նրանք նամակով տեղեկացրել են իշխանություններին, որ իրենք կարող են կորցնել աստղերին դիտելու համար ամենալավ վայրերից մեկն աշխարհում, եթե քայլեր չձեռնարկեն այն պահպանելու ուղղությամբ: 
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: