Նորություններ

Հայաստանն ընդգրկվել է ավելի շատ այցելուների արժանի երկրների ցանկում

Ուշագրավ 2016-06-24

“National Geographic” ամսագիրը կազմել է ավելի շատ այցելուների արժանի երկրների ցանկ, որում ներառվել է նաև Հայաստանը։

«…Երկրի հնագույն եկեղեցիները, որոնք տեղակայված են կանաչ կիրճերում ու լեռնալանջերին, աշխարհում լավագույն պահպանված եկեղեցիներից են։ Գեղարդավանքի քարե առյուծներն ու Սանահինի զարմանահրաշ խաչքարերն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ստեղծագործ ուժի կտակներ են»,- նշվել է պարբերականում:

Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի Շվեյցարիա» անվանումը ստացած Դիլիջանին, Տաթևի վանքին։

Ցանկում են ներառվել նաև Նիկարագուան, Իրանը, Նեպալը, Կոսովոն, Ուզբեկստանը, Ալբանիան, Վրաստանը, Արևելյան Թիմորն ու Թունիսը։

Աղբյուրը՝ 1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: