Նորություններ

Բացվել է «Արարատը հայի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես

Ուշագրավ 2016-06-20

ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացվել է «Արարատը հայի աչքերով» խորագիրը կրող շարժական լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:

Ցուցահանդեսին մասնակցում են ազգությամբ հայ լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից և ԱՄՆ-ից: Ցուցադրված 32 լայնաֆորմատ աշխատանքները ներկայացնում են հայ ազգի խորհրդանիշ Արարատ լեռն արվեստագետների ամենատարբեր ընկալումներով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր Կիպրոսից, Անգլիայից, Շվեյցարիայից, արվեստասերներ:  

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ողջունելով ցուցահանդեսի գաղափարը և բարձր գնահատելով աշխատանքները, նշել է, որ ամեն առավոտ աչքերը բացելը և Արարատը տեսնելը յուրաքանչյուր հայի իղձն է:
 
«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչև ս.թ. հունիսի 30-ը, այնուհետև կներկայացվի Արցախում:

Աղբյուրը՝ Tekeyancentre.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: