Նորություններ

Սերգեյ Մովսիսյանը՝ «Տեպլիցե 2016» մրցաշարի հաղթող

Սպորտ 2016-06-20

Ավարտվել է Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող «Տեպլիցե 2016» մրցաշարը, որի հաղթողն է դարձել հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը:

8-րդ տուրում նա հաղթել է առաջատարներից Ջորդան Վան Ֆորեստին, իսկ վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Եվգենի Վորոբյովի հետ։

Սերգեյ Մովսիսյանը վաստակել է 7 միավոր և լրացուցիչ միավորներով գրավել 1-ին հորիզոնականը։

Աղբյուրը՝ Chess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: