Նորություններ

Սպասվում են հորդառատ և տևական անձրևներ

Ուշագրավ 2013-05-20

Այսօր Հայաստանում ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը շրջանների մեծ մասում կնվազի 2-3 աստիճանով: Հատկապես հորդառատ և տևական անձրներ են սպասվում արևելյան շրջաններում, որտեղ մեծ է նաև կարկուտի հավանականությունը: Հնարավոր է քամու ուժգնացում 20-23մ/վրկ:

Երևանում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և ամպրոպ, հնարավոր են ամպրոպային բնույթի` կարճատև, բայց առատ անձրևներ, տեղ-տեղ քամի` 10-12մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +13+15 աստիճան տաքություն:

Աղբյուրը` PanARMENIAN.Net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: