Նորություններ

Նոր՝ 118-րդ քիմիական տարրը կանվանվի Յուրի Հովհաննիսյանի պատվին

Ուշագրավ 2016-06-16

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային կոմիտեն (IUPAC) առաջարկել է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանել «Օգանեսոն» (Og)՝ հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին, որը զգալի ավանդ ունի քիմիական նոր տարրերի ուսումնասիրության գործում:

Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի մամուլի ծառայության ծանուցման համաձայն` սա պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ տարրն անվանվում է գիտնականի պատվին նրա կենդանության օրոք:

83-ամյա պրոֆեսորը մեծապես նպաստել է մի շարք գերծանր տարրերի բացահայտմանը և կատարել միջուկային ֆիզիկայի ոլորտում գերծանր միջուկների ուսումնասիրություններ:

Հաղորդվում է նաև, որ քիմիական նոր տարրերից 113-րդ տարրն առաջարկել են անվանել «Նիհոնիում»՝ ի պատիվ «Ճապոնիա» անվան ճապոներեն հնչող տարբերակներից մեկի:

115-րդ տարրն առաջարկել են անվանել «Մոսկովիում»՝ ի պատիվ Մոսկվայի շրջանի, իսկ 117-րդ տարրը` «Թենեսին»` ի պատիվ ԱՄՆ Թեննեսի նահանգի:

Աղբյուրը՝ Tert.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: