Նորություններ

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի Գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսի 18-20-ը

Սպորտ 2013-05-20

Հունիսի 18-20-ը Երևանում կայանալու է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի Գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն երկու հայկական թիմեր ԱՄՆ-ից և հայաստանյան վեց ակումբներ: Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի խոսքով` այն ջրագնդորդները, ովքեր աչքի կընկնեն Գավաթի խաղարկությունում, կընդգրկվեն պատանեկան հավաքականի կազմում, որն էլ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

«Հուլիսի 2-ին թիմը կուղևորվի Վրաստան հավաքի, որտեղ էլ ընկերական հանդիպում կունենա Վրաստանի պատանեկան հավաքականի հետ»,- նշել է Հովհաննիսյանը: 

Աղբյուրը` PanARMENIAN.Net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: