Նորություններ

Լևոն Արոնյանը՝ “Grand Chess Tour”-ի մասնակից

Սպորտ 2016-06-09

Փարիզում մեկնարկելու է “Grand Chess Tour”-ի առաջին մրցաշարը, որին մասնակցելու է նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Անիշ Գիրին, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Լորան Ֆրեսինեն:
 
Շախմատիստները կմրցեն արագ և կայծակնային խաղի պարտիաներում: Ռապիդի մրցաշարը հունիսի 9-ին և 10-ին է, բլիցինը՝ հունիսի 11-ին և 12-ին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: