Նորություններ

Հայ շախմատիստուհին հաղթանակել է

Սպորտ 2016-06-07

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել լեհ Յոլանտա Զավադսկայի նկատմամբ: Հայ շախմատիստուհին վաստակել է 7.5 միավոր և կես միավոր է հետ միանձնյա առաջատար Աննա Ուշենինայից:
7.5-ական միավոր ունեն նաև գերմանացի Էլիզաբեթ Պաեցը և իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիերեսը: Հունիսի 7-ին կայանալիք վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանը կմրցի Աննա Ուշենինայի հետ:
 
Նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել նաև Լիլիթ Գալոյանը: Նա ունի 4.5 միավոր: Պարտություն են կրել Մարիա Կուրսովան (6 միավոր) ու Մարիա Գեւորգյանը (3.5):
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: