Նորություններ

Նորամուծություն Ճապոնիայի կրթական ոլորտում

Ուշագրավ 2016-06-06

Ճապոնիան աչքի է ընկնում բազմաթիվ ոլորտներում արվող նորամուծություններով, այսպես՝ հերթական նորամուծությունն իրականացվում է կրթության ոլորտում: Կրթության նախարարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ դպրոցականները չորս տարի անց կօգտագործեն էլեկտրոնային դասագրքեր:
Անհատական պլանշետների տեսքով էլեկտրոնային դասագրքերն ընդլայնում են ուսուցման հնարավորություններն ավելի մեծ զննականության հաշվին, ինչպես նաև ուսուցման գործընթացում պատկերի և ձայնի գործառույթների օգտագործման հնարավորությունները:
 
Դա թույլ կտա բարձրացնել անգլերենի ուսուցման որակը, ինչպես նաև կընդլայնի հաշմանդամ երեխաների ուսուցման հնարավորությունները: Սկզբնական շրջանում էլեկտրոնային դասագրքերը կօգտագործվեն թղթե դասագրքերին հավասար, իսկ այնուհետև կսկսեն դուրս մղել դրանց:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: