Նորություններ

Երևան-Բոստոն ընկերներ

Ուշագրավ 2016-06-02

Այսօր Dasaran-ում առանձնահատուկ ուրախ էր. կրթական ծրագրի թիմը ջերմությամբ հյուրընկալեց Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի և Բոստոնի Սբ. Ստեփանոս ազգային վարժարանի սաներին:
Սբ. Ստեփանոս ազգային վարժարանի սաները ծանոթացան թիվ 106 դպրոցի իրենց հասակակից աշակերտների հետ, որոնք պատրաստել էին ողջույնի խոսք և երաժշտական փոքրիկ ներկայացում:
 
Ներկայացումից հետո բոլոր երեխաները միասին մեծ աշխուժությամբ մասնակցեցին ինտելեկտուալ վիկտորինայի և գիտափորձերի՝ այդպիսով ոչ միայն ընկերանալով միմյանց հետ, այլև լրացնելով գիտելիքների պաշարը:
 
«Երևան-Բոստոն ընկերներ» հանդիպմանը երեխաներին տրվեց նաև թիմային հանձնարարություն՝ պատրաստել տեսանյութեր այն թեմաների շուրջ, որոնք առաջադրեցին աշակերտները միմյանց:
 
Միջոցառման ավարտին բոլոր աշակերտներին հանձնվեցին նվերներ, ինչպես նաև ներկայացվեց Dasaran-ի կայքում գործող այն էջը, որն այսուհետ կմիավորի երկու դպրոցի սաներին՝ դառնալով միաժամանակ թե՛ նրանց ընկերության սկիզբ, թե՛ կրթական ամուր կամուրջ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: