Նորություններ

«Վերջին զանգ»-ը Հաղարծինի միջնակարգ դպրոցում

Կրթական 2016-06-02

Այս տարի Հաղարծինի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները ավանդական «Վերջին զանգ» միջոցառումը նշեցին յուրօրինակ ձևով: Միջոցառումը մեկնարկեց մայիսի 20-ին` շրջանավարտների մկրտությամբ: Հաղարծին վանական համալիրում հայր Սամվել աբեղա Մխիթարյանն իրականացրեց շրջանավարտների մկրտության կարգը: Մայիսի 25-ին «Վերջին դաս» միջոցառումն էր, որի ընթացքում աշակերտները հետաքրքիր մոտեցմամբ մատուցեցին այն առարկաները, որոնք ուսուցանվել էին 12 տարիների ընթացքում: Միջոցառմանը հաջորդեց անմոռանալի ու բովանդակալից էքսկուրսիան դեպի Սյունյաց աշխարհ: Գորիսում աշակերտներն այցելեցին Ակսել Բակունցի անվան տուն–թանգարան, ծանոթացան Գորիսի գեղատեսիլ վայրերին: Էքսկուրսիան եզրափակվեց Տաթև վանական համալիրում շրջանավարտների երդման արարողությամբ: Աշակերտները տպավորված էին Հալիձոր–Տաթև ճոպանուղու աննկարագրելի գեղեցկությամբ և սուր զգացողություններով:

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: