Նորություններ

190 դպրոցի սաները՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում

Կրթական 2013-05-18

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի 6-բ դասարանի սաները մայիսի 8-ին Շուշիի ազատագրման օրվա առիթով, չնայած անդադար տեղացող անձրևին, դասղեկի և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին:

Պատահական հանդիպումը և զրույցը պատերազմի մասնակից, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանի հետ սովորողների մեջ արթնացրեց հաղթողի հպարտ ոգի, և ակամա երդվեցին լինել արյան գնով ձեռք բերված հաղթանակի կրողը և արժանի սերունդը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: