Նորություններ

Վերջին դաս

Կրթական 2016-05-30

Ս.Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոցում այսօր տոն էր: Իրենց սիրելի դպրոցին հրաժեշտ էին տալիս 9-րդ դասարանցիները: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը, որին հաջորդեց գեղեցիկ և հուզումնառատ միջոցառում: Դպրոցի տնօրեն Լ.Անտոնյանն ընթերցեց Երևանի քաղաքապետի ուղերձը, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորանքները: Տնօրենը պատգամեց աշակերտներին առաջնորդվել <<Հաջողության 10 կանոններով>>, որը նրանց համար լուսավոր ուղենիշ կհանդիսանա իրենց կյանքի մյուս փուլերում:

ք. Երևանի թիվ 125 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: