Նորություններ

Միջոցառում՝ Եղեգնաձորի թիվ 2 դպրոցում

Կրթական 2013-05-17

Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում մայիսի 13-ին տեղի ունեցավ 1-ա դասարանի կողմից կազմակերպված «Ես մի ծիլն եմ քո հողի» խորագրով միջոցառումը:

Այն նվիրվեց մեր հաղթանակների` Մայիսի 9-ի և Շուշիի ազատագրման օրվան: Փոքրիկներն իրենց մանկական շուրթերով փորձեցին գովաբանել հայրենի երկիրը և նրա ծոցում ծնված հերոսներին:

Փառք բոլոր նրանց, ովքեր կռվել են

Հնուց մինչ այսօր,

Մինչև մերօրյա Ավարայրը այս

Շարժման այս հզոր:

Միջոցառումը հագեցած էր, լի հայրենասիրական շնչով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: