Նորություններ

Հայտնի է Եվրոպայի անհատական առաջնության հաղթողը

Սպորտ 2016-05-24

Եզրափակվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Առաջնության հաղթող է ճանաչվել ռուս գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևը։ Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Հրանտ Մելքումյանն ու Հովհաննես Գաբուզյանը:
Ոչ ոքի են խաղացել Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, պարտություն է կրել Արման Փաշիկյանը։
 
Հայաստանի շախմատիստներից լավագույն վերջնական արդյունքն են գրանցել Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհանիսյանը, որոնք վաստակել են 7,5-ական միավոր և բաժանել 6-26-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: