Նորություններ

Կամփոփվի շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը

Սպորտ 2013-05-16

Մայիսի 16-ին, կավարտվի շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որն ընթանում է Լեհաստանի Լեգնիցա քաղաքում:

Նախավերջին տուրից հետո Հայաստանի 14 մասնակիցներից առավել հաջող հանդես են գալիս գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք տասը հնարավորից վաստակել են 7,0 միավոր և մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 13-րդ և 25-րդ տեղերում: Նրանք մեկ միավոր են զիջում միանձնյա առաջատարին՝ ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյին: 6,5-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը (30-րդ հորիզոնական), Տիգրան Լ. Պետրոսյանը( 33-րդ հորիզոնական) և Ռոբերտ Աղասարյանը( 40-րդ հորիզոնական): Նրանք ևս պայքարում են 1-23-րդ տեղերն զբաղեցնելու համար, ինչը աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք է տալիս:

Այսօր եզրափակիչ տուրում Մովսիսյանը սպիտակներով խաղում է ադրբեջանցի Նիջատ Մամեդովի հետ, իսկ Մելքումյանի մրցակիցը Հունգարիայի ներկայացուցիչ Կսաբա Բալոգն է:

Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: