Նորություններ

Չբացված կակաչներ

Կրթական 2016-05-18

2016թ. մայիսին Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ «Չբացված կակաչներ» խորագրով: Միջոցառումը «Մեր մեծերը» շարքից էր և նվիրված էր հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանին: 8-րդ բ դասարանի աշակերտները գրականության ուսուցչուհի Հ.Մովսիսյանի ղեկավարությամբ արժևորեցին Վարուժանի կյանքն ու գրական գործունեությունը, արտասանեցին, երգեցին: Անդրադարձան հայ ժողովրդի ողբերկան էջին՝ Մեծ եղեռնին, որին շատերի հետ զոհ գնաց մեծ բանաստեղծը: Որքան մտահղացումներ կիսատ մնացին, որքան ստեղծագործություններ չգրվեցին... դրանք չբացված կակաչներ էին…

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: