Նորություններ

Տիգրան Ստեփանյանը հանդիպել է չեխ ուսանողների հետ

Կրթական 2013-05-17

Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Ստեփանյանն այցելել է Բռնոյի՝ Չեխոսլովակիայի Առաջին Հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան՝ «Հայաստանը և Եվրամիությունը» թեմայով դասախոսություններ կարդալու:

Սեյրանյանը հեղինակավոր բուհի  ուսանողադասախոսական կազմի շուրջ իննսուն անդամներին ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Ասոցացման համաձայնագիրը, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը:

Չեխիայի հեղինակությամբ առաջին և մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը հիմնադրվել է 1919թ. և  ունի շուրջ 43.000 ուսանող:

Աղբյուրը՝ www.armenpress.am 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: