Նորություններ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները

Սպորտ 2016-05-19

Եվրոպայի անհատական առաջնությունում անց են կացվել 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը:
Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել, պարտություն է կրել Հովհաննես Գաբուզյանը:
 
Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը: Նա մեկ միավոր է զիջում միանձնյա առաջատար Իվան Սարիչին և 4.5 միավորով բաժանում է 7-21-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: