Նորություններ

Բրեյն-ռինգ Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում

Կրթական 2016-05-17

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ: Խաղն անցկացվեց չորս փուլով: Հարցերը վերաբերում էին բնագիտական առարկաներին: Փուլերի միջև տեղի ունեցած դադարների ժամանակ աշակերտները ներկայացան երգ ու պարով, կատարեցին հետաքրքրաշարժ քիմիական փորձեր: Հաղորդավարները հարցեր ուղղեցին նաև հանդիսատեսին, ճիշտ պատասխանողներին հանձնեցին խրախուսական մրցանակներ: «Էվրիկա» և «Նիկա» թիմերի միջև խաղն ընթացավ լարված պայքարով և ավարտվեց «Էվրիկա» խմբի հաղթանակով: Մրցակցող թիմերի մասնակիցներն ստացան խրախուսական նվերներ, իսկ հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 10 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: