Նորություններ

Հեռախոսները կկարողանան բույր արձակել

Ուշագրավ 2013-05-17

Ճապոնական ChatPerf ընկերությունն իր սպառողներին է ներկայացրել նոր սարքավորում սմաթֆոնների համար՝ Smell-o-Vision վարդակ: Այն օգնում է տարածության վրա հոտեր փոխանցել:

Նոր վարդակը սմարթֆոնին է միանում որպես լիցքավորման սարք։ Հավելվածի հրահանգով օդում տարածվում է համապատասխան բույրը։ Այն հեռախոսով ուղարկելու համար պետք է սեղմել Puff կոճակը, որը կլուսավորվի էկրանին։

Հոտերը կարելի է օգտագործել նաև խաղերի ժամանակ։ Օրինակ՝ հավելվածը կարող է արձակել վառոդի հոտ՝ խաղի ազդեցությունն ուժեղացնելու համար։ Smell-օ-Vision վարդակն օգտակար կլինի նաև հեռախոսով տեսանյութ դիտելիս։ Դրա օգնությամբ կարելի է զգալ էկրանին հայտնված ծաղիկների կամ սննդի բույրերը։

Հավելվածն առայժմ հասանելի է միայն iPhone օգտագործողներին: Սակայն, ինչպես պնդում են մշակողները, սեպտեմբերին կթողարկվի սարքավորում նաև Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար։

Աղբյուրը՝ Daily Mail

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: