Նորություններ

Չելսին՝ Եվրոպայի լիգայի հաղթող

Սպորտ 2013-05-17

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը մայիսի 16-ին Ամստերդամի «Արենա» մարզադաշտում Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչում հաղթեց Լիսաբոնի «Բենֆիկային»: Հանդիպման ավելացված ժամանակի նախավերջին՝ 2-րդ րոպեին, Բրոնիսլավ Իվանովիչը վճռական գոլ խփեց, որի շնորհիվ էլ «Չելսին» հաղթեց:

Առաջին խաղակեսի ընթացքում հաջողությանն ավելի մոտ էին պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները: Առաջին 45 րոպեների ընթացքում «Չելսիի» կազմում աչքի ընկավ ավագ Լեմպարդը, ում հեռահար հարվածը կարողացավ կասեցնել դարպասապահ Արթուրը:

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Տորրեսը, օգտվելով «Բենֆիկա»-ի պաշտպանների անփույթ սխալից, բացեց հանդիպման հաշիվը: Արդեն րոպեներ անց սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար դատավորը տասնմեկ մետրանոց հարված նշանակեց «Չելսիի» դարպասին, և այն անվրեպ իրացրեց Կարդոսուն: Երբ բոլորին թվում էր, թե արդեն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին ամեն ինչ կավարտվի ու թիմերը կպատրաստվեն լրացուցիչ խաղակեսերին, Չելսին ստացավ անկյունային հարվածի իրավունք, որից կատարած փոխանցումն անկասելի գլխի հարվածով Արթուրի դարպասն ուղարկեց Իվանովիչը: Վերջինս նաև հռչակվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նշենք, որ անգլիական ակումբը երբևէ չէր նվաճել Եվրոպայի Լիգայի գավաթը:

Աղբյուրը՝ www.emedia.am 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: