Նորություններ

Համբարձման տոն

Կրթական 2016-05-13

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Բարսեղյանը կազմակերպել էր Համբարձման տոնին նվիրված միջոցառում: Միջոցառումն անցավ բնության գրկում` գետի ափին: Տղաները հայկական երաժշտական գործիքներով, նվագով, երգ ու պարով լցրին տոնը հայկական շնչով, իսկ աղջիկների զարդարանքները, ձևավորումը, նազանքը ցույց տվեցին տոնի խորհուրդը: Աղջիկները տարբեր բանաստեղծական քառյակներ գրեցին և լցրեցին սափորի մեջ: Այնուհետև նրանք հերթով հանեցին և երգաձայն կարդացին այդ քառյակներն այն հավատով , թե նրանց մեջ ինչ գրված է, այդ էլ կիրականանա:

Գեղարքունիք, գ. Գանձակի թիվ 2 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: