Նորություններ

Համալրում բասկետբոլի ազգային հավաքականում

Սպորտ 2016-05-13

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շուտով կսկսի նախապատրաստվել 2016թ. Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որն անց է կացվելու հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոլդովայում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն ազգային թիմ է հրավիրել 16 խաղացողի, որոնցից 12-ը կմեկնի մրցավայր: Ի դեպ, ՖԻԲԱ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր հավաքական կարող է իր կազմում ընդգրկել մեկ արտասահմանցի խաղացողի:
 
Օգտվելով այդ հնարավորությունից` Տիգրան Գյոկչյանը հավաքական է հրավիրել ամերիկացի Բրայանտ Դանստոնին: Վերջինս վաղուց էր ցանկություն հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: