Նորություններ

Մխիթարյան. Այժմ մեծ ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը

Սպորտ 2013-01-17

Հայաստանի հավաքականի և ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը եգիպտական «Զամալեկի» հետ երեկ կայացած ստուգողական հանդիպումից հետո (3:2), հարցազրույց է տվել դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքին: Հիշեցնենք, որ այդ մրցավեճի հաղթական գոլը հեղինակեց հենց Մխիթարյանը:

- Հենրիխ, ինչպե՞ս է թիմը գնահատել տարվա իր առաջին հանդիպումը:

- Միանգամից ասեմ, որ մենք գտնվում ենք բարդ շրջանում, քանի որ մեծ ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը, սակայն, միևնույն ժամանակ, չենք մոռանում գնդակի հետ աշխատանքի մասին: Երկրորդ խաղակեսում թիմն ավելի լավ տեսք ուներ՝ ավելի դինամիկ էր, բոլորն ավելի լավ էին շարժվում ու գործում: Դարպասը գրավելու շատ հնարավորություններ ունեցանք, սակայն կարծում եմ, որ այժմ ամենակարևորը պատրաստվածությունն է:
 
- Սպասո՞ւմ էիք, որ հանդիպման առաջին քսան րոպեներին արդեն երեք գոլ արձանագրված կլինի:
 
- Դա ֆուտբոլ է, հավանաբար, ինչ-որ մեկը չէր սպասում, սակայն կարևորն այն է, որ երկրորդ գոլն ընդունելուց հետո, մենք սկսեցինք ավելի լավ խաղալ: Գրեթե ամեն ինչ ստացվում էր, ինչի արդյունքում էլ հաշիվը հավասարեցրինք: Իսկ արդեն երկրորդ խաղակեսում սկսեցինք ասես զրոյից:
 
- Այդ խաղում դու դարձար հաղթական գոլի հեղինակ: Այս մրցաշարում անձնական նպատակներ ունե՞ս:
 
- Ոչ, այստեղ լավագույն ռմբարկու դառնալու նպատակ չունեմ: Կա խնդիր, որ «Բորուսիայի» հետ հանդիպման համար ֆիզիկապես, տեխնիկապես ու հոգեբանորեն լավ պատրաստվենք:
 
Աղբյուրը` Armsport.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: