Նորություններ

Dasaran-ի թիմը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի հետ

Ուշագրավ 2016-05-10

Ս.թ. մայիսի 6-ին Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանն հանդիպում են ունեցել Բոստոնի հայ համայնքի հետ:
Հանդիպումը կայացել է Ուոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ ս.թ. մարտի 30-ին հայ համայնքի հետ հանդիպել և ելույթով էր հանդես եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:  
 
Հանդիպմանը Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահը ներկայացրել է Dasaran-ի յոթնամյա գործունեության ընթացքում գրանցած հաջողությունները, ընթացիկ փուլում իրականացվող նախագծերը և առաջիկա անելիքները:
 
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի՝ Intel ISEF բնագիտական և ճարտարագիտական մրցույթի մասնակից երկրների շարքում ընդգրկվելուն ուղղված Dasaran-ի նախաձեռնությանը:
 
Հանդիպման ավարտին հայ համայնքի ներկայացուցիչները բարձր են գնահատել Dasaran-ի՝ կրթական ոլորտը բարեփոխելու առաքելությունն ու ծավալած գործունեությունը, կարևորել ծրագրի ընդլայնումը և Սփյուռքի հայկական կրթօջախները միասնական հարթակում ներառելու հեռանկարը:
 
Մեծապես գնահատվել է նաև Intel ISEF-ին հայ աշակերտների մասնակցությունը հնարավոր դարձնելուն ուղղված Dasaran-յան նախաձեռնությունը, որի իրականացումը կրթական նոր հորիզոններ կբացի հայաստանյան մտավոր ռեսուրսի համար:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: