Նորություններ

Թվերի հրաշք աշխարհում

Կրթական 2016-05-06

Սևանի N4 հիմնական դպրոցի II ա դասարանում անցկացվեց դաս-մրցույթ <<Մաթեմատիկա>> առարկայից (ուսուցչուհի՝ Տանյա Կարապետյան)։ <<Եռանկյուն>> և <<Քառակուսի>> անունները կրող թիմերը ներկաներին դիմեցին երգ-ուղերձով։ Ապա մրցույթի տեսքով ցուցադրեցին իրենց մաթեմատիկական գիտելիքները։ Նրանք պատասխանեցին առաջադրված բլից հարցերին, լուծեցին տրամաբանական խնդիրներ, գտան հանելուկների պատասխանները։ Հետաքրքիր էին երեխաների հնչեցրած ասույթներն ու ոտանավորները մաթեմատիկայի մասին։ Երեխաները պատասխանեցին իրենց հյուր եկած Գիտունիկի հետաքրքրաշարժ կատակ-խնդիրներին, ներկայացրին սրամիտ խնդուկներ։ Մրցեցին նաև թիմի ավագները։ Մրցույթը յուրատեսակ հաշվետվություն էր աշակերտների ձեռք բերած գիտելիքների, դրանք գործնականում կիրառելու հմտությունների մասին։ Բոլորն էլ արժանացան դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի խրախուսանքին։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: