Նորություններ

Հայ գրոսմայստերը՝ կրկնակի մրցանակակիր

Սպորտ 2016-05-05

Բրանկո Վուկմանովիչի 6-րդ հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է հաղթողի տիտղոսը: Մրցաշարը հավաքել էր բավականին ուժեղ կազմ: 58 մասնակցից 14-ը կրում էին գրոսմայստերի, իսկ ևս 5-ը միջազգային վարպետի տիտղոս:
Մեր շախմատիստը մրցաշարն անցել է առանց պարտության` տանելով 6 հաղթանակ և ևս երեք պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով: 
 
Այսպիսով, Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ հորիզոնականն զբաղեցրած գրոսմայստեր Դանիլո Միլանովիչից:
 
Ի դեպ, սա մայիս ամսվա ընթացքում Կարեն Գրիգորյանի երկրորդ մրցաշարային հաղթանակն է. մայիսի 1-ին նա հաղթել էր «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարում:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: