Նորություններ

Մարիամ Մանուկյանի պատմությունը

Կրթական 2013-05-15

Զովաբերի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Մանուկյանը փեքրիկ նյութ էր պատրաստել իր ազատամարտիկ հորեղբոր մասին:

«1988թ. աշնանը թշնամին հարձակվեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների վրա: Իմ հորեղբայրը մի խումբ ազատամարտիկների հետ առանց պարտադրանքի, ինքնակամ մեկնեցին մեր սահմանները պաշտպանելու: Կռվելով թշնամու դեմ` ազատագրեցին Լեռնային Ղարաբաղի գյուղերը և անցան Օմարի լեռնանցքը:

Օմարի լեռնանցքի ահեղ մարտերի ժամանակ հորեղբայրս վիրավորվել է և տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը: Կիսաապաքինված նորից վերադարձել է ընկերների մոտ՝ կռվել մինչև 1994թ.-ի գարնան զինադադարը: Զինադադարից հետո վերադարձել է իր հայրենի գյուղը, ապրում և աշխատում է մինչև հիմա՝ վայելելով համագյուղացիների և ընկերների սերն ու հարգանքը: Ես հպարտ եմ իմ ազատամարտիկ հորեղբորովս»: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: