Նորություններ

Norway Chess 2016. ամփոփում

Սպորտ 2016-04-30

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ճանաչվել է “Norway Chess 2016” շախմատային սուպերմրցաշարի հաղթող՝ վերջին տուրում պարտության մատնելով ուկրաինացի Պավել Էլյանովին և վաստակելով 6 միավոր:
Լևոն Արոնյանը սևերով մրցել է հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ և 39-րդ քայլում համաձայնել է խաղն ավարտել ոչ ոքի:  Լևոն Արոնյանը 5.5 միավորով գրավել է երկրորդ տեղը:
 
Հայ գրոսմայստերին հնարավորություն են ունեցել հասնելու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վեսելին Տոպալով-Վլադիմիրր Կրամնիկ զույգի հաղթողը, սակայն երեքն էլ վաստակել են կես միավոր և մրցաշարն ավարտել 5-ական միավորով:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: