Նորություններ

Ապրիլի 24...

Կրթական 2016-04-28

Ինչպիսի՞ն կլիներ մեր՝ հայերիս ճակատագիրը, եթե ժամանակը պարբերաբար մեր շուրջը չաճեցներ այնպիսի մոլախոտեր, ինչպիսիք դարերով եղել են մեր հարևանները, եթե չլինեին օսմանները, համիդները, թալեաթները, էրդողաններն ու ալիևվները, եթե․․․ Սակայն նրանք կան ի դժբախտություն մեզ։ Եվ նրանց «աշխատանքն» է Ապրիլի 24-ը։ Նրանք, ինչպիսք որ 1890-ականներին էին, 1915-ին էին, այնպիսիք էլ հիմա են՝ մեր օրերում։ Անագորույն կենդանին չի փոխվել, լոկ ճանկերն են տարբեր, գլուխն ու երախը նույնն են, ու շարունակում է ճանկերով խեղել հայի մարմին և երախով կուլ տալ հայի արյուն։ Հին ու նոր բարբարոսի հրեշավոր արարքների սրբացած զոհերի հիշատակին էր նվիրված 2016թ․ ապրիլի 26-ին Զոլաքարի թիվ 1 դպրոցում անցկացված միջոցառումը։ Այն, ինչ կատարվեց ս/թ ապրիլի մեկից վեցը նույնպիսի եղեռնագործություն էր, ու, ցավոք, դարձյալ զոհ գնացին մեր ազգի անմեղ զավակները։ Տասնյակ հայորդիներ նահատակվեցին, նրանց թվում՝ Զոլաքար համայնքի երկու հերոս զավակ՝ Դավիթ Հայրապետյանն ու Գագիկ Մելքոնյանը։ Նրանց նվիրված փառքի անկյունում էլ տեղի ունեցավ միջոցառումը։ Մասնակիցները խոնարհումով ու մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերի հիշատակը, վերհիշեցին 1915թ.-ի արյունոտ դեպքերը, դրվագ առ դրվագ ներկայացրեցին նաև վերջին դեպքերը։ Իհա՛րկե չմոռացան նաև այն, որ մեր տղաներից յուրաքանչյուրի մահվան համար ապաշնորհ թշնամին տվել է տասնյակ զոհեր, ու եթե մերոնք զոհվել են որպես հերոս-փրկիչներ, ապա նրանք մեր տղաների ձեռքով ստացել են իրենց պատիժը՝ ի վերուստ սահմանված։ Լսելով երեխաների շուրթերից հնչեղ ոգեկոչման, հայրենասիրական և մարտական խոսքն ու երգը՝ ակմա հասկանալի դարձավ, որ նրանք՝ այդ մարդկային կերպարանքով արնախումները, կան ի դժվարություն մեզ և ի դժբախտություն հենց իրենց. հայի ոչ մի սերունդ չի զլանա կրկին ու կրկին արմատից պոկելու հրեշի ճանկերն ու ջախջախիչ հարվածով փակելու նրա երախը:

Գեղարքունիք, գ. Զոլաքարի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: