Նորություններ

«Սևրից մինչև Լոզան» Բաց դաս-միջոցառում հայոց պատմություն առարկայից

Կրթական 2016-04-27

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում «Սևրից մինչև Լոզան» թեմայով: Այս դասի ընթացքում արդիական հնչեղություն է հաղորդվում տարբեր միջազգային ատյաններում Սևրի պայմանագրի արծարծման հարցին: Դասի բուն նպատակն է` ներկայացնել Փարիզում ՀՀ ազգային պատվիրակությունների գործունեությունը, Սևրի պայմանագիրը և ԱՄՆ նախագա Վ. Վիլսոնի հայանպաստ գործունեությունը, արդիական և հրատապ դարձնել նրա գծած Հայաստանի սահմանների հարցը: Սակայն մեծ տերությունների դիվանագիտական խաղերի հետևանքով Սևրի պայմանագիրը այդպես էլ չիրականացվեց , և պատմական Հայաստանի վերականգնման հարցը մնաց որպես զուտ երազանք: Դասը անցավ շատ հետաքրքիր:

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: