Նորություններ

Գրական ցերեկույթ

Կրթական 2016-04-26

Օրերս Կապուտանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Գրական ցերեկույթ», որի ընթացքում ներկայացվեց Պարույր Սևակի և Վահան Տերյանի հսկայական ժառանգությունից մի փոքրիկ հատված: Միջոցառման կազմակերպիչն էր սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Հովհաննիսյան Արմինեն, իսկ ցերեկույթը փայլուն ներկայացրեցին 6-11-րդ դասարանի աշակերտները: Ցերեկույթն իր մեջ ներառում էր ոչ միայն ասմունք, այլև երգ՝ գրված Պարույր Սևակի բանաստեղծական տողերով: Միջոցառման վերջում կատարվեց մոմավառություն, և 2-րդ դասարանի աշակերտուհին, արտասանելով «ՀԱՅՐ ՄԵՐ»-ը, իր քնքուշ ձայնը բարձրացրեց առ Աստված և խնդրեց, որ մեր զինվորները ողջ և առողջ, շուտափույթ վերադառնան իրենց տները:

Կոտայք, գ. Կապուտանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: