Նորություններ

Խավարին հաղթած արշալույսը

Կրթական 2016-04-22

Ապրիլի 22-ին Երևանի Ֆ. նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերին: Միջոցառման սկզբում բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. զոհերի հիշատակը: Միջոցառման ընթացքում դպրոցի 7-րդ բ դասարանի աշակերտներիը ներկայացրեցին հայ ազգի ամենամեծ ողբերգությունը՝ Հայոց Ցեղասպանությունը: Աշակերտ ները ներկայացրեցին հատվածներ հայուհի Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի կյանքի, նրա անցած ճանապարհի և ֆիլմի մասին, որի գլխավոր դերակատարը հենց ինքն էր: Երգեցին Ցեղասպանության թեմային վերաբերվող երգեր եւ պատի վրա ցուցադրեցին Ցեղասպանության, սպանված մտավորականների եւ Հայաստանի մասին պատմող նկարներ:

ք. Երևանի թիվ 150 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: