Նորություններ

BMW-ն ներկայացրել է 4-րդ դասի մոդելները

Ուշագրավ 2013-01-17

BMW ընկերությունը Դեթրոյթում ներկայացրել է իր նոր մոդելային շարքը` 4-րդ դասը: Բացի այդ` բավարացիք ԱՄՆ-ում ներկայացրել են «վայրագ» 4 դռնանի կուպեն` M6 Gran Coupe-ն և հերթական սահմանափակ արտադրության 1 Series-ի օրինակը:

BMW 4 Series-ը ներկայացնում է այն, թե ինչպիսին ապագայում կլինեն մոդելները, որոնք նախկինում հայտնի էին որպես 3 Series Coupe:

Կոնցեռնի ղեկավարությունը որոշ ժամանակ առաջ որոշում էր կայացրել երրորդ դասի կուպեներն ու կաբրիոլետներն առանձին ընտանիքներով տարանջատել, որ ընդգծվի դրանց առավել բարձր կարգավիճակը:
 
Դետրոյթում ներկայացված օրինակը դեռ նախատիպ է համարվում, սակայն, ընկերությունում պնդում են, որ սերիական 4-րդ դասը դրան շատ մոտ կլինի:
 
BMW 4-ի ուժային ագրեգատները կվերցվեն 3-րդ դասից, իսկ հաջորդ տարի պետք է հայտնվի «լիցքավորված» M4 կուպեն` շարային 6 մխոցային տուրբո շարժիչով, որն ավելի քան 450 ձիաուժ հզորություն կունենա:
 
BMW M6 Gran Coupe-ն ներկայացվել է իր հիմնական ախոյան Audi RS 7-ի հետ միևնույն ժամանակ և միևնույն վայրում: BMW-ի քառադուռ կուպեն ստացել է 4,4 լիտրանոց V8-ը, որը 560 ձիաուժ և 680 Նմ հզորություն է ապահովում, ինչը ևս համընկնում է Audi «վայրագ» հեչբեքի ցուցանիշի հետ:
 
Սակայն BMW-ի ստեղծագործությունը  Audi-ի մոդելին զիջում է արագացման ցուցանիշներով` այն 0-100կմ/ժ արագության հասնում է 4,2 վայրկյանում:
 
BMW-ի ամենակոմպակտ կուպեն` 1 Series-ը, հերթական սահմանափակ իրականացումն է ստացել, որը կրում է Lifestyle անվանումը:
 
Փաթեթն առանձնանում է մեքենայի յուրահատուկ գունավորման լուծումներով և անվահեծերով, էքստերյերի և սալոնի մի շարք նոր շեշտադրումներով, որն իրականացվում է բարձրակարգ կաշվով և թանկարժեք փայտանյութով:
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: