Նորություններ

Պապն ու շաղգամը

Կրթական 2016-04-21

Ռուսաց լեզվի ուսուցչուհիներ՝ Թ.Մարտիրոսյանը և Ն.Խաչատրյանը դպրոցի 3-6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ այսօր ցուցադրեցին <<Պապն ու շաղգամը>> տիկնիկային ներկայացումը՝ ռուսաց լեզվով: Ներկայացումն իր շուրջն էր հավաքել տարրական դպրոցի աշակերտներին, <<Պատրաստվում են դպրոցին>> ծրագրի սաներին, ուսուցիչներին և ծնողներին: Ներկայացման ավարտից հետո մեր փոքրիկ հանդիսատեսները հոգեբան Խաչատրյանի առաջարկությամբ ներկայացումը հանպատրաստից բեմադրեցին նաև հայերեն: Այնուհետև 1-ին դասարանցիներն ու <<Պատրաստվում ենք դպրոցին>> ծրագրի սաները խմբային աշխատանքի միջոցով, սյուժետային քարտերի օգնությամբ ներկայացրին հեքիաթի բովանդակության հաջորդականությունը: ՈՒսուցիչներ- հոգեբան, աշակերտ- աշակերտ, ծնող-դպրոց և ուսուցիչ -ծնող նմանատիպ համագործակցություններն են միայն, որ կարող են արդյունավետ ավարտ ունենալ՝ ակնկալելով, որ յուրաքանչյուր ավարտ կարող է նոր լավ աշխատանքի սկիզբ դառնալ: Համագործակցությունն է արդյունավետ աշխատանքի գրավականը:

Գեղարքունիք, գ. Ծաղկունքի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: