Նորություններ

Միջոցառում` նվիրված Դանիել Վարուժանին

Կրթական 2016-04-20

Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի 8բ դասարանը, դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Վասիլյանի ղեկավարությամբ, կազմակերպել էր ցերեկույթ՝ նվիրված արևմտահայ մեծ քնարերգու Դանիել Վարուժանին: Հանդիսատեսը ազգային երգ ու պարով, ասմունքով ունկնդիր և ականջալուր եղավ <<բոցավառ սրտով>> բանաստեղծի քերթվածքներին, որոնք հիմնականում ընտրված էին <<Հացին երգը>> ժողովածուից: Աշակերտները ևս մեկ անգամ հավաստեցին, որ <<Հացին երգը>> աշխատանքի, աշխատավորի, բնության և հեղինակի հոգու երգը լինելով հանդերձ, հայ ժողովրդի հոգու երգն է, ծիածանի ամենազվարթ գույներով բացահայտված, աշխատավորի վսեմ նկարագրով, բարձր մարդկայնությամբ օժտված հոգու երգը: Ցերեկույթն ավարտվեց Դ. Վարուժանի հիասքանչ տողերով, որոնք բացահայտում են հայ ժողովրդի հավերժւթյան գաղտնիքը. <<Պիտի ապրի հայը, որչափ փարած է նա իր գրչին, որ կարտահայտե ստեղծագործող միտքը, իր բահին, որ աշխատությունը կը հատկանշե, և իր զենքին, որ միակ գործիքն է զորավարության>>:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 8 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: