Նորություններ

Բաց դաս ՆԶՊ-ից

Կրթական 2016-04-19

ՀՀ ԿԳՆ <<Գյումրու N45 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հումանիտար հոսքի 11-րդ դասարանում <<Կրակային պատրաստություն>> թեմայի ամփոփումը բաց դասով ներկայացրեց ՆԶՊ-ի ուսուցիչ զինղեկը՝ լեյտենանտ Ա. Սուքիասյանը: Դասն անցկացվեց ՆԶՊ-ի կաբինետ-դասասենյակում, որտեղ առկա ցուցապաստառները, դիդակտիկ պարագաները լավագույնս նպաստում էին՝ խորանալու առարկայի բովանդակային ոլորտներում: Դասն սկսվեց դասակի հրամանատար Էլիզա Միասարյանի զեկույց-ողջույնով, ապա երգեցին ՀՀ պետական օրհներգը: Դասի խթանման փուլը սկսվեց հարցերի տարափով, որի ժամանակ մասնակցում էին բոլորը. ուշադրության կենտրոնում էին նաև ԿԱՊԿՈՒ աշակերտները: Տեսական գիտելիքները հիմնավորվում էին գործնական աշխատանքներով: Աշակերտները կարողանում էին ցուցադրել, քանդել, հավաքել ուսումնական զենքը՝ AK-74, բացատրել յուրաքանչյուր մասի դերն ու նշանակությունը, տիրապետում էին անվտանգության կանոններին: Հետաքրքիր էին պատմական տեղեկությունները զենքերի տարբեր տեսակների, հայոց բանակի, նրա անցած և մերօրյա ձեռքբերումների մասին: Դասի ընթացքում կարմիր թելի նման անցնում էր ռազմահայրենասիրական դաստիարակության գաղափարը: Ակտիվորեն մասնակցում էին թե՛ ապագա հայրենապաշտպանները, թե՛ ապագա մայրերն ու քույրերը, ովքեր էլ իրենց խոսքով զուգահեռներ անցկացրին մերօրյա հերոսների սխրանքների հետ: Հենց նրանք են ապահովելու հայրենիքի պաշտպանի ամուր թիկունքը: Ապագա զինվորներն ունեին բավարար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ <<Կրակային պատրաստություն>> թեմայից: Դասը նպատակային էր և հագեցած:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: