Նորություններ

Ավետման տոնը Սևանի N4 հիմնական դպրոցում

Կրթական 2016-04-19

Ավետման տոնը Հայոց եկեղեցու անշարժ տոներից է, որը մշտապես նշվում է ապրիլի 7-ին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից այդ տոնը հռչակվել է նաև մայրության, օրհնության օր: Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացված միջոցառումը նվիրված էր Ավետման, Մայրության ու գեղեցկության տոնին (կազմակերպիչ` պատմության ուսուցչուհի Լիլիթ Հայրապետյան): Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված խաղաղ հայ բնակիչների և զինվորների հիշատակը: Տերունական աղոթքից հետո 7-րդ դասարանի աշակերտները ներկայացրին տոնի խորհուրդը, ապա հանդես եկան մորը նվիրված բանաստեղծություններով ու երգերով: <<Հայոց մեծեր ծնող հայո´ց մայրեր>> խորագրով սահիկահանդեսի միջոցով ցուցադրվեցին Հովհ. Շիրազի, Պ. Սևակի, Ա. Խաչատրյանի, Վ. Սարգսյանի, մերօրյա նահատակ զինվորների ու ազատամարտիկների մայրերի լուսանկարները: Ներկա գտնվող մայրիկներին ու ուսուցիչներին նվիրվեցին ծաղիկներ: Միջոցառումը տոգորված էր հայրենասիրական ոգով. չէ± որ հայոց մայրերն են ծնել ու դաստիարակել մեր մեծերին, այն հերոս զինվորներին, ովքեր նոր փորձության ենթարկված հայոց հողի ու ժողովրդի պաշտպաններն են: Մատաղ սերունդը պետք է դառնա նրանց արժանի փոխարինողը: Միջոցառումը ավարտվեց . <<Օրհնյալ է հայոց հողը, որը ծնում է հայոց մայրեր: Օրհնյալ են հայոց մայրերը, ովքեր ծնում են հող հայրենիի հերոս պաշտպաններ>> խոսքերով: Միջոցառմանը ներկա էին տնօրենության ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: