Նորություններ

Միջոցառում՝ Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Կրթական 2013-05-15

Մայիսյան այս օրը տաք է, պայծառ ու գունեղ: Հյուրերով լեցուն է Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճը: Տատիկներ, պապիկներ, ծնողներ, ազգականներ և նաև անհանգիստ հայացքներ. չէ՞ որ հայեցի դասը վարելու են մեր դպրոցի ամենակրտսեր սաները:

Փոքրիկները երկար սպասեցնել չտվեցին, շուտով նրանք մանկական ուրախ մեղեդու հնչյունների ներքո արդեն բեմում են: Ինքնավստահ ու մանկական զիլ ձայները պատմում ու պատմում են, գովերգում ու իրենց հայացքն են արտահայտում աննկուն ու քաջ, հազարամյա ուղիով քայլած անկրկնելի ու թանկ հայ գրերի, չքնաղ ու մեղեդային մեր հայրենիի, և սուրբ ու մայրիկի պես անուշ մեր հայրենիքի՝ Հայաստանի մասին: Չեն շփոթվում, չեն մոռանում նրանց ուղին. չէ՞ որ այսօր այս դասը վարում են հենց իրենք՝ այս փոքրիկները: Եվ հենց այստեղ՝ բեմում նրանք մեծացան ու մեծացան: Երգը, պարը, խոսքը, մեղեդին միահյուսվելով էլ ավելի բովանդակալից դարձրեցին հայեցի դասը:

Միջոցառման ավարտին փոքրիկների արտաբերած իմաստուն առածներն ու ասացվածքներն էլ հաստատում էին, որ մեր փոքրիկներն ուզում են լինել ազնիվ, իմաստուն, հայրենասեր ու աշխատասեր հայի կեցվածքում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: