Նորություններ

Լևոն Արոնյանը հեշտությամբ հաղթեց Ջոն Լյուդվիգ Համերին

Սպորտ 2013-05-15

Շախմատային գերմրցաշարում, որը ընթանում է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում, Լևոն Արոնյանը տարավ երկրորդ հաղթանակը:

6-րդ տուրում սպիտակներով խաղացող Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերից ընդամնեը 24 քայլ պահանջվեց նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համերին պարտության մատնելու համար: Այժմ Արոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր:

Նշենք նաև, որ Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) և Վեսելին Թոփալով (Բուլղարիա) – Հաո Վանգ (Չինաստան)  պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Մագնուս Կարլսենը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ այս անգամ առավելության հասնելով Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ: Հիշեցնենք, որ Կարլսենը նախորդ տուրում հաղթել էր մրցաշարի առաջատար Սերգեյ Կարյակինին:

Ավելացնենք, որ վաղը կայանալիք 7-րդ տուրում, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Վան Հաոյի հետ:
 
Աղբյուր՝ sportarmenia.com
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: