Նորություններ

Մարդկային ուղեղի անսահմանափակ կարողությունների մասին

Ուշագրավ 2016-04-14

Անկախ այն հանգամանքից, թե որքան զարգացած է գիտությունը, միևնույն է, մարդկային ուղեղն ամբողջովին ուսումնասիրել այն դեռևս չի կարողացել: Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռևս չեն տրվել կամ էլ թերի են տրվել, օրինակ՝ իրականում որքան ինֆորմացիա կարող է պահպանել ուղեղը:
Հայտնի է, որ ուղեղի յուրաքանչյուր նեյրոն հիշում է միայն որշակի ինֆորմացիա, եթե դրանք աշխատեն առանձին, ապա մեր օրգանիզմում կարող են խնդիրներ առաջանալ: Բարեբախտաբար, այդ նեյրոնները փոխկապակցված են: 
 
Մեր ուղեղում ամեն նեյրոն ունի մոտ 1000 միացում մյուսի հետ: Սա նշանակում է, որ կան հանգույցներ, որոնք օգնում են հիշել մանկությունից մինչև ժամանակային առումով պլանավորված վերջին իրադարձությունը: 
 
Արդյո՞ք կարող է ուղեղի հիշողության ծավալը սպառվել: Նյարդաբաններն արդեն որոշ հաշվողական սարքերի միջոցով կարողացել են հաշվարկել, որ մեր ուղեղի հիշողության տարողությունը տատանվում է 2.5 պետաբայթների սահմանում, որը մոտ 1000 տերաբայթ Է: 
 
Այսինքն՝ հիշողության այս ծավալն այնքան մեծ է, որ այն ձայնագրելու համար մեզ պետք կլինի մոտ 300 տարի: Սա, իհարկե, վերջնականապես սպառված թեմա չէ, սակայն մենք կարող ենք պարզապես ուրախանալ, քանի որ մեր ուղեղը դեռևս շատ չօգտագործած «տարածք» ունի:
 
Աղբյուրը՝ Doctors.am      
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: