Նորություններ

Դերասա՞ն, բռնցքամարտի՞կ, թե՞ երկուսը միասին

Սպորտ 2016-04-14

63-ամյա դերասան Միքի Ռուրկը պլանավորում է ամռանը մենամարտ անցկացնել Եկատերինբուրգում: Մենամարտի օրը և Ռուրկի ապագա հակառակորդը դեռ հայտնի չեն: Այժմ նա մարզվում է Լոս Անջելեսում:
Ռուրկի մարզումային գործընկերներից մեկը՝ օլիմպիական չեմպիոն Եգոր Մեխոնցևը, ծնունդով Սվերդլովսկի մարզից է, ուստի դա է պատճառը, որ դերասանը որպես մարտն անցկացնելու պոտենցիալ վայր ընտրել է Եկատերինբուրգը:
 
Հիշեցնենք նաև, որ Ռուրկը 62 տարեկան հասակում վերադարձավ ռինգ` Մոսկվայում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Էլիոթ Սեյմուրին:
 
Ի դեպ, Ռուրկն սկսել է զբաղվել բռնցքամարտով 12 տարեկանից, իսկ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 8 մենամարտ, տարել է 6 հաղթանակ:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: