Նորություններ

Արեգակնային համակարգի մարմինները

Կրթական 2016-04-13

Հերթական հետաքրքիր ու բովանդակալից բաց դասը կազմակերպվեց Սևանի Յ. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Ֆիզիկայի ուսուցչուհի Ջ. Ենգոյանն այս անգամ բաց դասը կազմակերպել էր 9-րդ դասարանում, թեման՝ «Արեգակնային համակարգի մարմինները»: Բաց դասին խմբային աշխատանքով ներկայացվեցին երկրային և հսկա մոլորակները, տրվեցին նրանց բնութագրիչները, կատարվեց բազմաբնույթ աշխատանք՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ՝ Վենի դիագրամ, T-աձև աղյուսակ, մտագրոհ: Հետաքրքիր փաստեր և տվյալներ էր պարունակում աշակերտների պատրաստած սահիկահանդեսը (սլայդ-ներկայացումը), որն ուղեկցեց դասի ողջ ընթացքը: Դասն իր բովանդակությամբ, դիդակտիկ նյութերով հարուստ, շատ հաջողված ու արդիական էր:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: