Նորություններ

Հայ շախմատիստները՝ առաջատարներ

Սպորտ 2016-04-12

Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերի մրցաշարում 5-րդ հաղթանակն է տարել Հովհաննես Գաբուզյանը: Նա շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
5-րդ տուրում հաղթել է նաև Սամվել Տեր-Սահակյանը: Նա այժմ կիսում է 3-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի:
 
Աղջիկների պայքարում Մարիա Գևորգյանը 5-րդ տուրում հաղթել է մրցաշարի առաջատար Հակիմիֆարդ Ղազալին և այժմ ինքն է միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը: Գևորգյանն իր ակտիվում գրանցել է 4,5 միավոր:
 
Թիմային հաշվարկով մեր հավաքականը նույնպես առաջատարն է: Մեր թիմը 5 տուրից հետո վաստակել է 13,5 միավոր և 2 միավորով առաջ է անցել 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Ռուսաստանի և Իրանի թիմերից:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: