Նորություններ

<<Ա>> տառի ուսուցումը <<Ծաղկունք բաց դպրոց>> հիմնադրամում:

Կրթական 2016-04-11

<<Բաց արա բուռդ, ասելիք դնեմ մեջը>> է.Զոհրաբյան Հոկտեմբերի 16-ին <<Ծաղկունք բաց դպրոց>> հիմնադրամում կազմակերպված էր <<Ա>> հնչյուն-տառի ուսուցումը դպրոցի առաջին դասարանում / դասվար՝ Թ.Պապոյան / : Դասին հրավիրված էին ծնողներ և ուսուցիչներ: Ուսուցումը կազմակերպված էր ինքնատիպ դաս- միջոցառման ձևով, որտեղ կիրառվել են ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, երեխաների դերային խաղերին մասնակցելու հմտությունների զարգացման հնարքներ: Ուսուցչուհուն հաջողվել էր ստեղծել տոնական մթնոլորտ, հնարավորություն տվել յուրաքանչյուր աշակերտի ստեղծելու ինքնատիպ կերպարներ: Երեխաներն արտասանեցին, երգեցին, <<Ա>> տառով բազմաթիվ բառեր թվարկեցին, արտասանեցին, սովորեցին տառի գրելաձևը: Երկու ամսվա ընթացքում աշակերտները կարողանում էին ներկայացնել ամփոփ միտք, խոսել ճիշտ առոգանությամբ, ներկայացնել իրենց հետաքրքրությունների աշխարհը:

Գեղարքունիք, գ. Ծաղկունքի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: