Նորություններ

Բաց դաս՝ «Օվկիանոսի ռեսուրսները» թեմայով

Կրթական 2013-05-14

Գյումրու թիվ 42 ավագ դպրոցի 5-րդ դասարանում անցկացվեց բաց դաս բնագիտություն առարկայից` «Օվկիանոսի ռեսուրսները» թեմայով: Դասը վարեց բնագիտության ուսուցչուհի Ք. Մխիթարյանը:

Ամփոփելով աշակերտների ունեցած գիտելիքները ջրի մասին՝ նրանք պատրաստեցին պաստառ «Ջրի հատկությունները» խորագրով: Ներկայացրին լրացուցիչ տեղեկություններ օվկիանոսների մասին, ջրի կարևոր դերի մասին հայտնեցին իրենց կարծիքները: Նոր նյութի մատուցումը կատարվեց հարուստ դիդակտիկ նյութերի համադրությամբ (էլեկտրոնային ցուցադրություն):

Վերջում ցուցադրված «Կյանքը օվկիանոսում» ֆիլմի շնորհիվ՝ աշակերտները կարողացան պատկերացում կազմել ջրում ապրող օրգանիզմների և նրանց անհետացող տեսակների մասին: Դասը ամփոփվեց տպավորությունների փոխանակմամբ, խոսվեց նաև Կարմիր գրքի մասին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: