Նորություններ

Մայրության և գեղեցկության տոն

Կրթական 2016-04-09

Այս անգամ միջոցառումը կազմակերպել էին տարրական դասարանների դասվարներ Գոհար Ղազարյանը և Անահիտ Դավթյանը: Դահլիճը տոնական էր, մասնակիցները 2-4-րդ դասարանների աշակերտներն էին:Նրանք ջերմ խոսքեր հղեցին իրենց մայրերին և աշխարհի բոլոր մայրերին` մաղթելով խաղաղ երկինք: Գարնանը, մայրությանը և գեղեցիկին նվիրված ասմունքը, ուրախ երգն ու պարը ջերմացրին բոլորի սրտերը և բարձր տրամադրություն պարգևեցին: Աշակերտները ծաղկեփնջեր և իրենց ձեռքով պատրաստված բացիկներ նվիրեցին մայրիկներին, տատիկներին և ուսուցչուհիներին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: