Նորություններ

Առյուծածին հայոց մայրեր

Կրթական 2016-04-08

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում:3 –րդ դասարանի դասվար Ս. Խաչատրյանի կազմակերպած միջոցառումը ձոն էր հայոց մայրերին: Իսկ մայրը մայր - հայրենիքն է , մայրը օջախ է ու հայրենի հող: Մայրապաշտության ու հայրենապաշտության դաս էր միջոցառումը: Դասվար Ս. Խաչատրյանի ջանքերի շնորհիվ գեղեցիկ փոխհարաբերություններ են ստեղծվել ծնողների միջև: Այդպես ավելի դյուրին է դաստիարակչական խնդիրների իրականացումը: Միջոցառման ավարտին ուսուցիչներն ու աշակերտները աղոթք մրմնջացին ի պաշտպանություն հայոց բանակի և հայ զինվորի:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: